Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:
Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը:
Սա պետք է նաև անհապաղ դառնաա ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։
Մեր խնդիրներն էլ, եթե լուծվեն, ապա մենք պետք է լուծենք, քանի որ այս «իշխանությունը» ձեռնտու է բոլորորին, բայց ոչ Հայաստանին։
Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ իրականացրել է օդաչուով կառավարվող երկրորդ ենթաուղեծրային թռիչքը: Թռիչքն ուղիղ եթերով հեռարձակվել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության կայքում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ նոյեմբերին բացելու համատեղ սահմանը, որն ավելի քան 18 ամիս համավարակով պայմանավորված փակ էր, ինչը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի և Իրանի արտոգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Մասիս քաղաքի 21-ամյա մի երիտասարդ Շիրակի մարզի 8 բնակչից խաբեությամբ գումար է հափշտակել։
Մայր Աթոռը հաղորդում է, որ տեղի ունեցած քննարկումների ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես է եկել հայտարարությամբ։
«COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին:
Գաղթականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը (ԳԳԿՎ) մարդասիրական օգնության երեք ինքնաթիռ կուղարկի Աֆղանստան Ուզբեկստանի տարածքով: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է հոկտեմբերի 13-ին իր կայքում։
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Բեն Կնապենը պատասխանել է օգոստոսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Դերկ յան Էպինկի հասցեագրած գրավոր հարցերին, որոնք վերաբերում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դատական վճիռների մեջ ներգրավված ադրբեջանցի դատավորներին և դատախազներին։
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 10.30-16.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սունդուկյան, Գուլակյան, Վ. Համբարձումյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ա.Ավետիսյան, Ջեյմս Բրայսի փողոցների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի և 70 համարի, Հր. Քոչարի 14/2, 18, 20, 22, 24, Վաղարշյան 12, 14, 16, Վահրամ Փափազյան 8, 11, 11/1, 13, 15, Գյուլբենկյան 19/1, 23, 23/1, 27/1, 36 համարների ջրամատակարարումը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (ԲԵԱՏԽ) նիստում հոկտեմբերի 14-ին ծրագրում են ընդունել հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:
Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 17-ին կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ կմասնակցի կանանց Եվրոպայի Մ-19 որակավորման խմբային փուլին։ Ընտրանին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Էստոնիայի ընտրանիների հետ։
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսան Սաները չորեքշաբթի օրը նախագահ Էրսին Թաթարին տեղեկացրել է կոալիցիոն կառավարության հրաժարականի մասին:
ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում առաջարկում են առաջիկայում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել Եվրամիության հետ՝ քննարկելու համար առեւտրի հետագա ազատականացումը՝ Եվրամիության Կանաչ ուղեգծի եւ թվային անցման համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ հանդես գալով առցանց-ճեպազրույցի ժամանակ, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։