Մարտի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 10-11-ը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցված Մարիուպոլի մի շարք թաղամասեր։
Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները: Ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։
2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը, այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։
Պայթյունի պահը ֆիքսել է «Հայլուրի» տեսախցիկը. բացառիկ կադրեր և վկայություններ՝ Խրամորթից
նթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշողլուն։
Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն:
Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:
Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին և նման տխմարագույն գնահատականներով։
Միջազգային բարձր վարկանիշ ունեցող, հանրությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում աուդիտորական գործունեություն իրականացնելու փաստով հայտնի «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ աուդիտորական ընկերության նկատմամբ շարունակական ճնշումներ են գործադրվում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից։
Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ, դրանում նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւին հավաստիացրել են ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:
Միացյալ Նահանգները չի ձգտում հասնելու Իրանի հետ կայուն եւ երկուստեք շահավետ համաձայնության: Մարտի 10-ին այդ մասին հայտարարել է Իրանի Ազգայն անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամախանին:
Յունիբանկը ներկայացրել է նոր վարկատեսակ ձեռնարկատերերի համար։ Special բիզնես վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչև 60 ամիս ժամկետով:
Մարտի 6-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե` զերծ են մնալու։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպում Է անցկացնում Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
ՀՅԴ անդամներ Արմեն Ռուստամյանի և Հակոբ Տեր- Խաչատուրյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, Թուրքայի ղեկավարությունը մեծ ինտեսիվությամբ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պետք է օգնել Ուկրաինային, բայց պետք է խուսափել էսկալացիայից և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց, քանի որ այս դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 10-ի նիստում, որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մարտի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։
Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ կրթության նախարարը ադրբեջաներենը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ջանքերով է կլանված, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ, այդ թվում՝ դպրոցահասակ աղջիկներ ու պատանիներ որսալով :
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում ադրբեջանցիները սադրանքներ են իրականացնում։
Հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթի բնակչի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրում է ապրիլին այցելել Ռուսաստան։
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հավատարիմ է մնում երկրների ինքնիշխանության եւ անկախության պահպանման սկզբունքին՝ համարելով որ Ուկրաինայում ճգնաժամից միակ ելքը կլինի դիվանագիտական լուծումը: Այդ մասին ասված է տարածաշրջանային հանրակցության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Կահիրեում կայացած 157-րդ նստաշրջանի արդյունքներով՝ մարտի 9-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:
Դրամը գնում է ռուբլու հետքերով. ի՞նչ են մտածում Կենտրոնական բանկն ու կառավարությունը
Արցախում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 65 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, քանի որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ոչ բարեկամական են Ռուսաստանին, չարաշահելով իրենց բացարձակ մեծամասնությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում ընդհանուր մարդասիրական և իրավական տարածքը ոչնչացնելու գիծը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։