«Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում»․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:

Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին և նման տխմարագույն գնահատականներով։

Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։

Դիտարկենք պետության վիճակը։

Փաստ է, որ Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, դե ֆակտո փլված է, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխանության եւ անկախության, իր ուժի եւ գոյության պատմական մինիմումի վրա է։

Ուստի Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031