«Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան Նիկոլը զերծ մնալու». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե` զերծ են մնալու։

Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան նիկոլը զերծ մնալու։

Զերծ է մնալու ի լուր աշխարհի հայտարարել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բնաջնջում է հայերին։

Զերծ է մնալու աշխարհին ներկայացնել ապացույցներ, որ թուրք-ադրբեջանական քայլերը նպատակաուղղված են Հայաստան պետության վերացմանը։

Էս մարդը էլ չգիտի` ոնց ասի, որ Հայաստանից ու Արցախից, հայից ու հայկական օրակարգից զերծ է մնալու։

նքն այստեղ դրա համար չէ։ Իրեն այստեղ դրա համար չեն գործուղել։

Մեզ մնում է միայն մեկ բան։ Աշխարհին տեսանելի դարձնել, որ Հայաստանի կառավարության շենքը, Հայաստանի կառավարության նիստը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Դրանք օկուպացված են այնպես, ինչպես Շուշին ու Սև լիճը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031