Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր:
Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը մեկ պատճառ ունի՝ ատելությունը Արցախի, առհասարակ հայության և Ռուսաստանի նկատմամբ։
Իսկական ռուսները չպետք է ամաչեն ռուս լինելուց, վստահ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ճապոնիան պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի երեք բանկերի նկատմամբ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։
Ուկրաինայի ճգնաժամը չպետք է վերաճի պատերազմի Հյուսիսատլանյան դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազույցում։ «ՆԱՏՕ-ն խստորեն արձագանքեց Ռուսաստանի (գործողություններին):
«Սա Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունների շարունակությունն է:
Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների` Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով կարող է գրանցել 6-10 տնտեսական անկում, որից անմասն չի մնա նաև Հայաստանը:
Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Ռուս–ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ երգչուհի Ալլա Պուգաչովան կապ է հաստատել երկրպագուների հետ և մեկնաբանել ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը լքելու մասին լուրեը։
Ստեփանակերտի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների պատճառը էլցանցի գերծանրաբեռնվածությունն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ստեփանակերտի քաղաքապետարանից։
Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Եվրոպայի խաղաղության հիմնադրամը (European peace facility) կկրկնապատկի Եվրամիության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակի համար հատկացնելով եւս 500 միլիոն եվրո:
ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ չնայած այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։
Հայաստանում պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում այն կամավորների ուղարկումը Դոնբաս, որոնք ցանկանում են օգնել այդ շրջանի բնակիչներին, գրում է interfax.ru-ն։
Արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են պատասխանել ադրբեջանական սադրանքներին. ՈւՂԻՂ :
Արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:
Դատարանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին մերժել է։
Եվրամիության երկրների ղեկավարներն ակտիվ ջանքեր կգործադրեն Ուկրաինայի իրադրության կարգավորման, այդ թվում հանրապետության տրածքում հրադադարի համար: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել էՀունգաիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մասնակցում է Ֆրանսիայում Եվրամիության գագաթնաժողովին։
ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին: «Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ՀՀ Կենտրոնական բանկից հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ:
Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողության: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլ է տվել Facebook և Instagram սոցիալական ցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, սակայն ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերը կմնան արգելված, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։