Բաժիններ՝

Facebook-ը և Instagram-ը մի շարք երկրներում, նաև՝ Հայաստանում, թույլ կտան բռնության կոչեր անել ռուս զինվորականների նկատմամբ

Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլ է տվել Facebook և Instagram սոցիալական ցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, սակայն ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերը կմնան արգելված, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ժամանակավորապես թույլ ենք տվել քաղաքական արտահայտման ձևեր, որոնք սովորական պայմաններում կխախտեին մեր կանոնները, ներառյալ բռնի հռետորաբանությունը, ինչպիսին է «մա՛հ ռուս զավթիչներին»:Մենք թույլ չենք տա բռնության կոչեր ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ»,- Twitter-ում գրել է Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը։

Reuters-ը, վկայակոչելով ընկերության ներքին էլեկտրոնային փոստը, հայտնել էր, որ որոշ երկրներում Facebook-ը և Instagram-ը չեն արգելափակի օգտատերերի՝ հատկապես Ռուսաստանի քաղաքացիների և զինվորների նկատմամբ բռնության կոչերը:

Գործակալության տվյալներով՝ Meta-ի էլեկտրոնային նամակներից բխում է, որ ռուսների նկատմամբ բռնության կոչերը թույլատրվում են, երբ գրառումը բացահայտորեն վերաբերում է Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությանը։

Ընկերության քաղաքականության փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Վրաստանին, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ռումինիայի, Սլովակիային, Ուկրաինային և Էստոնիային:

Գործակալության տվյալներով՝ բացի այդ, ընկերությունը Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ժամանակավորապես չի հեռացնի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ուղղված մահվան կոչերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս