Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին տեսաուղերձում ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
American Express ամերիկյան ֆինանսական ընկերությունը համագործակցությունը Ռուսաստանում գործընկերների հետ դադարեցրել է պատժամիջոցների սահմանման ֆոնին։
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը:
Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ, թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել: Այս մասին նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:
Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 2-ի երեկոյան:
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր. տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Բելառուսի դեմ նոր սահմանափակիչ միջոցներին, դրանք կվերաբերեն մի շարք պաշտոնյաների եւ արդյունաբերության ճյուղերի: Այդ մասին ասված է մարտի 2-ին Եվրամիությունում Ֆրանսիայի ներկայացուցչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ:
Եվրամիությունը պարտավորվում է ընդունել ուկրաինացի փախստականներին ՌԴ-ի ռազմական գործողության ֆոնին եւ քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն տրամադրել ուկրաինացիներին: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Ժեշուվի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում:
Հեղափոխություն է գույքահարկի փոփոխությունն ու եկամտահարկի համահարթեցումը. Խաչատուրյան:
Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրվեց Ատոմ Ջանջուղազյանը։
«Հունվար-փետրվարին 20-40 հազարական դրամի աջակցություն էին նախատեսել, դա էլ մինչև այսօր չկա». Արցախցի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովոյի պաշտոնակից Վյոսա Օսմանիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին:
Օդեսայի մարզային պետական վարչակազմի հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Բրատչուկը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է տեսել։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատելով Ազգային ժողովի նիստից՝ ՀՀ նախագահի ընտրությունների անվան տակ ոչ թե պետության գլուխ են ընտրում, այլ հերթական «Նիկոլի գլուխ»։
Խաչատուր Սուքիասյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Մասնագետների առաջին խումբը, որը հետ է կանչվել Կուրուի տիեզերակայանից, վերադարձել է Մոսկվա: Այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։ «Գվիանայի տիեզերական կենտրոնից (ԳՏԿ) Մոսկվա է վերադարձել ռուսաստանցի մեկնարկի մասնագետների եւ հրթիռաձիգների առաջին խումբը, որը բաղկացած է 29 մարդուց»,-Ռոգոզինը գրել է իր Telegram-ալիքում:
Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության, կողմերի բանակցությունների և ռուս-թուրքական անհամաձայնությունների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռներ արտադրող Airbus եվրոպական ընկերությունը դադարեցրել է աջակցությունը ռուսական ավիաընկերություններին և պահեստամասերի մատակարարումը։ Ըստ ընկերության հայտարարության` պատժամիջոցներին համապատասխան Ռուսաստանում իր ինժեներական կենտրոնն Airbus-ի համար ընդհատել է բոլոր գործողությունները։
Իսպանիայի իշխանությունները որոշել են հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային:Մարտի 2-ին այդ մասին հայտարարել է թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): «Իսպանիան ուկրաինական դիմադրությանը կմատակարարի հարձակողական ռազմական նյութ,- նշել է վարչապետը:- Մենք պետք է եվրոպական պատասխան տանք եվրոպական սպառնալքին»:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 12-ը:
Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։
Շնորհավորում եմ Ձեզ, որ առ այսօր, Ձեր դեսպանընկալ երկրներից չեք կարողացել դատապարտող հայտարարություններ ստանալ, հայ գերիների նկատմամաբ խոշտանգումների, կեղծ դատավարությունների կամ Արցախի պատմամշակութային կոթողների ավերածությունների համար:
«Ռոստուրիզմ»-ը խորհուրդ է տվել չայցելել երկրներ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, քանի որ դա ռիսկեր է ստեղծում անվտանգ եւ ժամանակին տուն վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Զարինա Դոգուզովան, հաղորդում է «Ведомости»-ն։
Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ժողովրդական միլիցիան, մարտի 2-ի առավոտվա տվյալներով, ազատագրել է 40 բնակավայր, որոնք գտնվում էին ուկրաինական բանակի վերահսկողության ներքո: