
Վարազդատ Հարոյանը վիրահատության է ենթարկվել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը վնասվածք էր ստացել Նորվեգիա-Հայաստան խաղի ժամանակ, իսկ այդ խաղում ընտրանին պարտվել էր 0:9 հաշվով: