
Հարավային Կորեայում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է բախվել օդում

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KT1 մոդելի երկու վարժական ինքնաթիռներ օդում բախվել են վարժանքների ընթացքում եւ ընկել Սաչհոն քաղաքից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել են հարավկորեացի զինվորականները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մի ինքնաթիռն ապրիլի 1-ին մոտավորապես 13:36-ին (Երեւանի ժամանակով 08:36-ին) ընկել է բրնձի դաշտում, որը գտնվում է Կյոնսան-Նամդո նահանգի Սաչհոն քաղաքի շրջանում: Միջադեպի վայր է թռել երկու ուղղաթիռ, մեկնել է 35 հրշեջ: «Ապրիլի 1-ին մոտավորապես 13:35-ին ռազմաօդային ուժերի KT1 երկու ինքնաթիռ Սաչհոնում բախվել են վարժանքների ընթացքում եւ կործանվել:
Մենք պարզում ենք օդաչուների վիճակը եւ այն, թե տարհանվել են նրանք արդյոք»,-զինվորականները լրագրողներին հայտնել են հաղորդագրության մեջ: Ինչպես գրում է «Ռյոնհապ» գործակալությունը, երեք օդաչու զոհվել է, մեկը ծանր վերքեր է ստացել: KT1 ուսումնավարժական ինքնաթիռը մշակվել է KAI ընկերության կողմից Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի համար: Այն ամբողջովին հարավկորեական արտադրության առաջին ինքնաթիռն է ռազմական կարիքների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: