«Իրականություն շեղելն էլ էժան գործ չի». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցեղասպանության 100-ամյակը հայ ժողովրդի համար ցուցիչ էր՝ ճանաչելու բարեկամ և ոչ բարեկամ երկրներին կամ, եթե կուզեք, ընդհանուր շահի և հակառակ շահերի պետություններին։

100-ամյակին՝ 2015թ․ ապրիլի 24-ին, Թուրքիան հանկարծ որոշեց հունվար-փետրվարին տեղի ունեցած Դարդանելի ճակատամարտի օր հայտարարել ու հրավիրել աշխարհի առաջնորդներին։
Նույն օրը հայերի հիշատակը հարգելուն Հայաստան եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչացած Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, իսկ Թուրքիա գնաց ցեղասպանությունը չճանաչած Բրիտանիայի արքայազնը, որը շուտով կդառնա թագավոր։

Իհարկե, որևէ ցուցիչ չի կարող արդյունք տալ, նույնիսկ եթե մարդկանց ձեռքը կողմնացույց տաս, միևնույն է Ազատություն ռադիոները, Պապյան-մապյաններն, BBC-ասեր հանրույթը էնպես կշեղեն սլաքները, որ դեպի պայծառ ապագայի փոխարեն հայերը կհայտնվեն դեպի Թուրքիայի պայծառ, առանց հայ ապագայում։

Իրականություն շեղելն էլ էժան գործ չի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930