ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին հորդում է չկորցնել զգոնությունը, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ հիմա, երբ դեպքերը նվազել են, իմունիտետի բավարար շերտ ձևավորելու լավ հնարավորություն է ստեղծվել: Ավանեսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի՝ պատվաստումների ցածր թվերի վերաբերյալ հարցին ի պատասխան:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել:
ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈւՂԻՂ։
Հայաստանի Հանրապետությունից ստացել ենք ականապատ դաշտերի քարտեզները, սակայն դրանց ընդամենը 25 տոկոսն է ճշգրիտ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեն և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերը:
Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկը Վաշինգտոնում իր ամերիկացի պաշտոնակից Սոն Կիմի հետ կքննարկի անվտանգության տարածաշրջանային խնդիրներ: Ապրիլի 1-ին այդ մասն հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
Սեյրան Օհանյանը բացահայտեց, թե ի՞նչ է խոսել Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վտանգված է Հայրենիքը, Արցախի Հանրապետությունը, արցախահայությունը։ Թշնամին վերջնականապես կործանում է Արցախը, Հայաստանի իշխանությունն ընդունում է ադրբեջանական պահանջը։ Իշխանական զիջումները բերելու են նոր պատերազմի, Արցախի Հանրապետության վերացմանը, մեր երկրի անվտանգության խաթարմանը:
«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնը զավթելու համար. Աննա Մկրտչյան։
Ընդդիմադիր թևի մեծ մասի խոսքը համընկնում է ադրբեջանական բանակի գործողութունների հետ. Սիմոնյան։
Հայաստանում պատերազմից 5 է պակաս, դուք խոսում եք համայնքներում իշխանություն վերցնելու մասին. Խամոյան:
Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը։
Այս իշխանությունը հայտարարում է ամենաահագնացող բանը, դու բերել ի՞նչ եք քննարկում. Վարդևանյան:
Ալեն Սիմոնյանն աշխատանքի է վերադարձել. բանավեճ ԱԺ-ում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությանը, ուստի չեն մեկնաբանում այն:
EasyPay-ը, միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Nation-Builder»-ների շարքին, հոգ է տանում դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն ավելի ինտերակտիվ դարձնելու համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման, Ուսուցիչ-առաջնորդի տեղակայման և աշակերտների կողմից համայնքային նորարարական նախագծերի իրականացման ծախսերի համար՝ երկուտարի ժամկետով։
Վարչապետի հետ ընդդիմությանն առաջարկել էինք փակ քննարկում, մերժել են. Ռուբեն Ռուբինյան:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ մի քանի միջազգային հեռախոսազրույց կունենա, այդ թվում՝ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դրանք կարող են լինել երկուսը՝ ներքին կամ արտաքին։ Ընդ որում, երկուսը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ առանջինին պետք է պատրաստ լինի երկրորդը, և հակառակը։ Ցավոք այս պահին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրական ֆորսմաժորների նախանշաններ չեն երևում։ Ու չնայած դրանք կարող են լինել շատ անսպասելի, դեռ հարց է, թե որքանով ներդաշնակ կլինեն և միմյանց չեն բացառի ներքին և արտաքին գործոնները։
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ:
Ռուսաստանը եւ Ուկրաինան ապրիլի 1-ին կշարունակեն բանակցությունները տեսակոնֆերանսկապի ձեւաչափով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի մի աղբյուր- ասել է աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունն առաջիկա օրերին սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի եւ Բելառուսի 120 ընկերություններին առաջավոր տեխնոլոգիաներ փոխանցելու հարցում: Այդ մասին, մարտի 31-ին հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ձյան հալոցքային ջրերի լրացուցիչ մաքրման անհրաժետությամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 12.00-24.00 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գայի, Մ.Գորկու, Կամոյի, Մյասնիկյան, Կամարինի, Օրջոնիկիձեի, Աթարբեկյան, Առաջինի, Հովսեփյան, Շահումյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով:
Երեխաները բոլորը գնում են հետ, խումբ եք ձևավորում, գալիս եք վերև՝ ինձ հետ հանդիպելու. փոխքաղաապետ;:
ՏԻՄ ղեկավարի պաշտոնակատարին կնշանակի վարչապետը. օրենքի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Թշնամին ներխուժել է ռազմավարական բարձունքներ, իշխող ուժն արտահերթ նիստ է անում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան:
Անվտանգային այս լրջագույն իրավիճակում ԱԺ-են բերել նախագիծ, որը վերաբերում է ՏԻՄ-երին. ԳալստյանԼ