Բաժիններ՝

Այսօրվանից գազի սակագինը 4.7 դրամով թանկացավ

Այսօրվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկ ամիս առաջ բավարարել էր «Գազպրոմ Արմենիայի» հայտը։

Ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո առաջարկել էր անապահով խավերի համար սակագինը թողնել անփոփոխ՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։

Մեծ ծավալի՝ ամսական 10.000 խորանարդ մետրից շատ գազ սպառողների համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։

Գազը միջինը 4.1 տոկոսով թանկ է այսօրվանից, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս