ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին: «Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ՀՀ Կենտրոնական բանկից հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ:
Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 11-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողության: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլ է տվել Facebook և Instagram սոցիալական ցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, սակայն ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերը կմնան արգելված, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։
Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 հեռախոսահամարով ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ:
Ուկրաինան լիովին հրաժարվում է ռուսաստանյան միջուկային վառելիքի գնումից: Այդ մասին հաղորդել է ուկրաինական «Էներգոատոմ»-ը: ««Էներգոատոմ»-ը լիովին հրաժարվում է ռուսաստանյան միջուկային վառելիքի գնումից»,-ասվում է ընկերության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները երկարացրել են երկրի հարավում օդային տարածքի փակումը մինչև մարտի 20-ը․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տրանսպորտի նախարարության աղբյուրը։
Մտնում ենք նոր տուրբուլենտության փուլ
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերի նավթի եւ գազի հատվածներին: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մարտի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը:
Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դարդանելի նեղուցը նավերի երթեւեկության համար փակ է նավի անսարքության պատճառով: Այդ մասին ասվում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչության մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ:
Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը գերազանցել է 220 հազարը: Մարտի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում։ «Մարտի 11-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանն է հատել գրեթե 222 հազար մարդ, այդ թվում ավելի քան 50 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հայաստանում մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 842 դեպք, որից 407 հազար 933-ը`առողջացած, 8568-ը` մահվան ելքով:
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը` սահմանային լարվածության մասին. ՈՒՂԻՂ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-ի հաջորդ հանդիպումը:
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 10-ին ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերից) 1,5 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը:
Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել:
Մենք դեմ չենք սահմանների բացմանը, ավելին՝ մեր քաղաքական ուժը եւ անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարեւանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ հեռանկարում մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը։
Մարտի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ)։
Արցախի ներկայիս կարգավիճակը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունը, ադրբեջանական սադրանքների համար պարարտ հող է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Իսկ մեր ժողովուրդը որևէ այլ ժողովրդի նկատմամբ երբեք թշնամանքով լցված չի ապրել. այս հարցի շահարկումը պետք է դադարեցվի: Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանալ իրավունքներիդ պաշտպանության ու սեփական Հայրենիքիդ անվտանգության մասին:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։
Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսը մեծացնելու մասին: Մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը: