
Իսրայելի զինվորականները հայտնում են Հորդանան գետի մոտ պաղեստինցիների հետ փոխհրաձգության մասին

Իսրայելի զինվորականները հաղորդել են Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր հատվածներում պաղեստինցիների հետ զինված բախումների մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Գիշերը բանակը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Յաբադ գյուղում, այնտեղ, որտեղից եկել է մարտի 29-ին Բնեյ Բրակում 5 մարդու կյանք խլած ահաբեկչության իրականացնողըը։ Գործողության ընթացքում ձերբակալվել են ութ ահաբեկիչներ, առգրավվել է ապօրինի զենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը Հուսան գյուղի մերձակայքում մոտեցել է զինվորներին, ովքեր էլ նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, սակայն կասկածյալը շարունակել է մոտենալ, և զինվորները կրակ են բացել կասկածյալի ոտքերի ուղղությամբ։
«Զինվորականները դեպքի վայրում բուժօգնություն են ցուցաբերել կասկածյալին, որից հետո նրան պաղեստինցուն հանձնել են բժիշկներին՝ հետագա բուժման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։