Բաժիններ՝

Պատահար Ապարան քաղաքում․ կան տուժածներ

Ապրիլի 10-ին, ժամը 01:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ե․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Հ․-ն (ծնված 2003 թ․), Ն․ Խ․-ն (ծնված 2003 թ․), Ֆ․ Ա․-ն (ծնված 2004 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս․ Ք․-ն (ծնված 2006 թ․), Լ․ Թ․-ն (ծնված 2004 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2004 թ․) և Ս․ Թ․-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ֆ․Ա․-ի առողջական վիճակը՝ ծանր․ վերջինս տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս