Բաժիններ՝

Eggnog. շոտլանդական սրճային կոկտեյլ

Բաղադրիչներ

1. Ձու – 8 հատ
2. Շաքարավազ – 225 գ
3. Թունդ սառը էսպրեսսո – 250 մլ
4. Շոտլանդական վիսկի – 220 մլ
5. Սերուցք – 220 մլ
6. Հարած սերուցք – 120 մլ
7. Աղացած մշկընկույզ

Պատրաստման եղանակը

1. Ձվիե դեղնուցները հարել, ավելացնել շաքարավազը, լավ խառնել:

Կարդացեք նաև

2. Ստացված զանգվածը զգուշությամբ տաքացնել շատ ցածր կրակի վրա՝ խառնելով փայտե գդալով:

3. Մի քանի րոպե սառեցնել, ավելացնել սուրճը և վիսկին:

4. Աստիճանաբար լցնել սերուցքը, լավ խառնել:

5. Հարել ձվի սպիտակուցները և ավելացնել Eggnog-ին, խառնել:

6. Պատրաստի կոկտեյլը լցնել բաժակների մեջ, զարդարել հարած սերուցքով և մշկընկույզով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս