Ֆրանսիայում այսօր նախագահ են ընտրում․ գրանցվել է 12 թեկնածու

Ֆրանսիայում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 12 թեկնածու։

Վերջին հ արցումների համաձայն՝ երկրորդ փուլ անցնելու ավելի մեծ շանսեր ունեն գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու ծայրահեղ աջերի կուսակցություններից Մարին Լե Պենը, սակայն քվեարկության արդյունքների վրա կարող են ազդել այլ գործոններ, ինչպես օրինակ մասնակցությունը։ Չի բացառվում, որ այն ռեկորդային ցածր լինի։

Ֆրանսիացիները նախագահ են ընտրելու 5 տարվա ժամկետով։ Այն դեպքում, երբ առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսից ավելին, կանցկացվի երկրորդ փուլ, սակայն Հանրապետության նախագահական ընտրություններում չի եղել դեպք, երբ ընտրությունն անցնի մեկ փուլով։

Ընտրացուցակներում ընդգրկված է 48,7 մլն ֆրանսիացի։ Այսօր Ֆրանսիայում կգործի 70 հազար ընտրատեղամաս։

Տեղամասերի փակվելուց հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Ավելի ուշ Ֆրանսիայի ՆԳՆ կայքում կհրապարակվեն ընտրության նախնական տվյալները։ Անհրաժեշտության դեպքում ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930