
Ժամանակակից սեր. ես ռոք խմբում էի նվագում, ինքը ռոք երաժշտություն էր սիրում

168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է 100 բառի շրջանակներում ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր այս շաբաթվա հերոսները ծանոթացել են երեկույթի ժամանակ, սիրահարվել են և արդեն 20 տարի է՝ կիսում են կյանքի բոլոր դժվարությունները և երջանիկ պահերը:
«Մենք 18 տարեկան էինք, երբ ծանոթացանք: Ես ռոք խմբում էի նվագում, ապագա կինս ռոք երաժշտություն էր սիրում: Համերգից հետո ծանոթացանք, զրուցեցինք, գարեջուր խմեցինք, իսկ այս տարի կլրանա մեր ամուսնության 20 տարին:
Ընտանիքից լավ բան չկա, միշտ ասում են երիտասարդներին: Պետք է պարզապես գտնել ճիշտ մարդուն և վայելել նրա հետ կյանքի բոլոր ակնթարթները»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան