Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Մարգարյան ծննդատան պահեստում․ դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

Ապրիլի 10-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի պահեստում կրակ է նկատվում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ,

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է կապի սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս