Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2019 թվականի 1 մլրդ 650 մլն դոլարից 2022 թվականին աճել է հասնելով մինչև մոտ 5 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հայտարարությունը:
Իրականությունը, որում մենք այսօր հայտնվել ենք, դրա համոզիչ ապացույցն է։
Չարվեց, արդյունքը կիսաքանդ և հնազանդ դատաիրավական համակարգն է, որն էլ դեռ գոյություն ունի ի հաշիվ մի քանի տասնյակի հասնող սկզբունքային ու ձիգ դատավորների:
Սուդանի բանակն ու արագ արձագանքման ուժերը (հատուկջոկատայիններ) համաձայնություն են տվել երկրում մեկ շաբաթով հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ սկսած մայիսի 4-ից:
ԱՄՆ պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրոնային ապրանքների տարանցումն աճել է։ Այս հայտարարությունը նա արել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։
Դանիայի խորհրդարանը որոշում է կայացրել Ուկրաինա ուղարկել հակամարտության սկզբից ի վեր ռազմական օգնության ամենամեծ փաթեթը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների և այլ ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թաշիշների, թաթերի, լեզգիների և նույնպես այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Բնականաբար՝ ոչ։
Մենք արդեն հասել ենք այն կետին, որից հետո անիմաստ ամբիցիաների դրսևորումը, նախկին մեղքերի մեջ միմյանց մեղադրելը, մեղավորներ փնտրելն ավելի կխորացնի դժոխքի վերածված այս իրավիճակը:
Ապրիլի 30-ին, Մոսկվայում տեղի է ունեցել EFC Global 31-րդ միջազգային MMA մրցաշարը, որտեղ հայ մարզիկ, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի կարատեի միությունից։
Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետությա´ն պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։
Թբիլիսիի Վակե թաղամասի Շատբերաշվիլի փողոցում հրազենից տղամարդ է վիրավորվել, որից հետո շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։
Թաթոյան հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՄԱԶ ԿՍ-35774» ավտոկռունկը բախվել է կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է «ԳԱԶ ՍԱԶ 3507» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է «Տ-150» տրակտորին ու կողաշրջվել. «ՄԱԶ ԿՍ-35774» ավտոկռունկի 47-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը, ինչպես նաև «ԳԱԶ ՍԱԶ 3507»-ի վրա նորոգման աշխատանքներ կատարող 32-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թող որ Ինքը՝ Աստված, Իր Որդու պատկերը դրոշմի մեր հոգիներում և Նրա համբերատար, քաղցր, աննախանձ ու ինքնազոհ սերն ունենալու կամքը շնորհի մեզ Իր փառքի և Եկեղեցու պայծառության համար:
Առաջիկա հինգ տարվա ընթացքում արհեստական բանականությունը (ԱԲ) կկրճատի աշխարհում աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը. խոսքը 26 մլն աշխատատեղի մասին է։ Աշխատատեղերի կրճատման վրա կազդեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցում, գրում է Bloomberg-ը։
Բուդու առողջության կառավարման առցանց ծառայության դիետոլոգ Նատալյա Գրիդինան կոչ է արել մարդկանց քնելուց առաջ նախապատվությունը տալ բանջարեղենից և մրգերից ստացված ածխաջրերին: Երեկոյան սննդակարգում կարելի է ներառել նաեւ կաթնաշոռ ու հացահատիկ։ Մասնագետը պարզաբանել է, որ դրանք պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը պատասխանատու է մելատոնինի արտադրության համար։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Geostat-ի փոխանցմամբ՝ շինթույլտվությունների 74,9 տոկոսը ստացվել է երկրի 4 շրջաններից, մասնավորապես՝ 49,2 տոկոսը՝ Թբիլիսիից, 10,1 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիից, 8,5 տոկոսը՝ Քվեմո Քարթլիից և 7,1 տոկոսը՝ Իմերեթիից։
Ապրիլի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Գառնի ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Նման պայմանագիր կնքողը Արցախ ու Եռաբլուր ուրացող է։
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ մոտ 130 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին բարոյական վնասի համար՝ 2008 թվականի օգոստոսին երկիր ներխուժելու գործով։
ՀՀ կառավարությունը, մասնավորապես, համառորեն շարունակում է «անձնական երջանկության վարդապետության» ու ալեկոծվող աշխարհում «խաղաղության կղզյակի» պատրանքի վրա հիմնված, բնակչության (հատկապես, անհոգ կյանքով ապրող երևանցիների) ինքնապաշտպանական բնազդը թմրեցնող իր ներքին քաղաքականությունն ու հասարակության հետ երկխոսությունը։
Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։