Բաժիններ՝

Թբիլիսիում կրակել են բիզնեսմենի վրա

Թբիլիսիի Վակե թաղամասի Շատբերաշվիլի փողոցում հրազենից տղամարդ է վիրավորվել, որից հետո շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։

Ըստ aliq.ge-ի՝ տեղեկություններ կան, որ վիրավորվածը բիզմեսմեն Դեմուր Խաբուլիանին է: Ականատեսների խոսքով, օրվա առաջին կեսին Խաբուլիանին կոնֆլիկտ է ունեցել անհայտ անձանց հետ, ապա, ենթադրաբար, նույն անձինք վերադարձել են, և զինված միջադեպ է բռնկվել։

Ականատեսները պատմել են, որ նա վիրավորվել է գլխի շրջանում: Տուժածն ինքն է օգնություն խնդրել։ Ըստ տեղեկությունների՝ նրա վիճակը բավարար է։

Նախաքննությունն սկսվել է Քրեական օրենսգրքի 120-րդ և 236-րդ հոդվածներով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և ապօրինի կերպով հրազեն գնելը, պահելը և կրելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031