
Տեղ գյուղում ավտոկռունկը բախվել է 2 մեքենաների, ապա տրակտորին ու կողաշրջվել է. կա 3 տուժած

Ապրիլի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՄԱԶ ԿՍ-35774» ավտոկռունկը բախվել է կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է «ԳԱԶ ՍԱԶ 3507» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է «Տ-150» տրակտորին ու կողաշրջվել. «ՄԱԶ ԿՍ-35774» ավտոկռունկի 47-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը, ինչպես նաև «ԳԱԶ ՍԱԶ 3507»-ի վրա նորոգման աշխատանքներ կատարող 32-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: