
Ասկերանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել, Ստեփանակերտ է առաքվել 156 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դանշնության խաղաղապահ առքելության՝ մայիսի 1-ի տեղեկագրից, որը հրապարակված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ստեփանակերտ է առաքվել 156 տոննա մարդասիրական բեռ, որից 23 տոննան «Մենք միասնական ենք» բազմազգ հիմնադրամից։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2533,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26791 պայթուցիկ սարք է հայտնաբերվել ու վնասազերծվել»,- ասված է տեղեկագրում։