![](/banners/BeFunky-design.jpg)
Սուդանի բանակը և հատուկջոկատայինները համաձայնել են մեկշաբաթյա հրադադարի
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110066.jpg)
Սուդանի բանակն ու արագ արձագանքման ուժերը (հատուկջոկատայիններ) համաձայնություն են տվել երկրում մեկ շաբաթով հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ սկսած մայիսի 4-ից:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարությունը։
«Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը և հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոն սկզբունքորեն հավանություն են տվել 7-օրյա հրադադարին, որը պետք է ուժի մեջ մտնի մայիսի 4-ին», – ասված է Հարավային Սուդանի ԱԳՆ հայտարարության մեջ: