«ՀՀ երեք նախագահներն ու Վեհափառը պետք է կոչով հանդես գան». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորն անվերջ հարցնում են՝ «Ի՞նչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»:

Մենք արդեն հասել ենք այն կետին, որից հետո անիմաստ ամբիցիաների դրսևորումը, նախկին մեղքերի մեջ միմյանց մեղադրելը, մեղավորներ փնտրելն ավելի կխորացնի դժոխքի վերածված այս իրավիճակը:

Հիմա միայն համախմբումը կփրկի: Առաջարկում եմ նման համատեղ կոչով հանդես գան ՀՀ երեք նախագահներն ու Վեհափառը:

Հենց այս միավորումը միայն կարող է համախմբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերին: Պայմանը մեկն է. նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու: Թերևս այդ կազմը կարող է լինել հաջորդ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ թիվ մեկ խորհրդակցական մարմինը… ոչ ավելին»:

Տեսանյութեր

Լրահոս