Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուի «միլիարդատերերի լողափին» գտնվող նոր առանձնատունը

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուում գտնվող իր առանձնատունը, որը ձեռք է բերել 70 միլիոն դոլարով: Daily Mail-ի փոխանցմամբ՝ տան որոշ հատվածներ ցուցադրվել են Hulu հարթակում հեռարձակվող The Kardashians իրապատում շոուի նոր դրվագում: Նոր դրվագում Քիմը կրտսեր քրոջ՝ Քլոյեի հետ եկել է նոր տունն ու կիսվում է դրա հետ կապված իր ապագա ծրագրերով:

Նա նաև խոստովանել է, որ Մալիբուում տուն ունենալն իր կյանքի երազանքն է եղել, և որ գործարքի ավարտից հետո նա բառացիորեն երջանկությունից արտասվել է լողափում:

42-ամյա աստղը Մալիբուի «միլիարդատերերի լողափին» գտնվող տունը գնել է սեպտեմբերին: Նրա հարևանններն են Սինդի Քրոուֆորդը, Լեոնարդո դի Կապրիոն:

Թեև տունը դեռ պետք է վերանորոգվի, Քիմը գոհ է իր խոշոր գնումից։

«Այսպիսով, ես տուն եմ գնել Մալիբուում, և սա իմ երազանքն էր: Դա պարզապես այն պահերից մեկն է, որին ես չեմ կարող հավատալ: Ինձ դուր է գալիս հասնելի նպատակի, որն իսկապես իրատեսական չէի համարում», – խոստովանել է Քիմը:

«Քիմի Մալիբուի տունը այնքան գեղեցիկ է: Այն ուղղակի փոքր օազիս է՝ հենց ծովափին», – նշել է Քլոյեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս