Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Հնդկաստանի վարչապետը Ֆրանսիա իր երկօրյա այցը սկսել է հուլիսի 13-ին:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։
2023 թվականի հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով […]
Շատ փորձագետներ զարմանում էին, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն այդքան համառ այս նախագծի հարցում։ Հետզհետե փաստերը բացահայտվեցին, և փորձագետների եզրակացությունն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող այս նախագծի նպատակն այն է, որ նախ Հայաստանը բաժանվի երկու մասի, և երկրորդ՝ կտրվի Իրանի և Հայաստան միջև կապը, որը հասնում է մինչև Աքեմենյանների ու Արշակունիների ժամանակաշրջան, և երրորդ՝ սահմանափակվի Իրանի արտաքին հաղորդակցությունը։ Այսպիսով Իրանը տասնհինգ հարևան երկրների փոխարեն կունենա տասնչորս հարևան, հետևաբար կտուժի Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ Իրանի ազատ հաղորդակցությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հարցին՝ հնարավո՞ր է այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես գան՝ Տոնոյանը պատասխանեց.««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու»։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ուկրաինացի գեներալը CNN-ին հաստատել է, որ երկիրն ԱՄՆ-ից ստացել է կասետային զինամթերք այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ընդունել է «դժվարին որոշումը» և հավանություն կտա Կիևին այդ զինամթերքի մատակարարմանը։ Այս տեղեկությունը հաստատել է Տավրիայի համատեղ ուժերի գործողության հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տառնավսկին։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում:
Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։
«Փաստ» թերթը գրում է. ««Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում անդրադարձել ենք հուլիսի 1-ից կենսաթոշակների, նպաստների բարձրացմանը, խոսել հունիսին արձանագրված գնանկման միտումների ու ազդեցության մասին։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստաբանները, որոնք փաստաբանական համայնքի նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերի առնչությամբ գործողություններ են սկսել, շարունակում են հուլիսի 11-ից սկսած գործադուլը։ Ըստ հայտարարության, այն կավարտվի այսօր՝ հուլիսի 13-ին։ «Փաստը» իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել է պահանջներին, հետագա գործողություններին։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Armenia and the Adjacent Countries. Երևում է, որ Karabagh-ը 19-րդ դարում ԱՄՆում հստակ ընկալվում է որպես Հայաստանի մի մաս, քանի որ մեծատառերով ARMENIA գրված է նաև Արցախի հատվածում։ Հայաստանից հարավ Պարսկաստանն է` Persia:
Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, որի հետևանքով իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2121» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 11-ին, ժամը 09.30-ին, Սիսիան-Բռնակոթ ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թուրքիայի կառավարության նոր կազմի ակնառու ներկայացուցիչներից մեկն Իբրահիմ Քալընն է, ով ընտրություններից հետո նշանակվեց Ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար։ Իբրահիմ Քալընն Էրդողանի մերձավորագույն շրջապատից և համախոհներից մեկն է, ով տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել թուրքական իշխանական բուրգի ամենաբարձր շերտերում և լիովին կիսում է նախագահի իսլամական-օսմանական գաղափարները։
Ուրեմն գիտենանք, որ երբ վիշտ, արտասուք և տառապանք ենք ունենում, դրանք մեզ պիտի ավելի մոտեցնեն Աստծուն, պիտի ճանաչեցնեն մեր միջի մարդուն, պիտի խորտակեն մեր համառ կամքը, պիտի ոչնչացնեն մեր հպարտության, ինչպես նաև վայրագ ցանկությունների կապանքները, և մեզ պիտի դարձնեն սուրբ, հեզ, աստվածասեր ու մարդասեր, բարի և առաքինի, ու վերջապես մեզ պիտի արժանացնեն հավիտենական փառքի և պսակի, որպեսզի կարող լինենք փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. ամեն:
Մատենադարանի գլխին վտանգավոր և լուրջ խաղ են ուզում խաղալ, – «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է հայագետ, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը` նկատելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ինչքան ազգային արժեք կրող կառույց կար մեր երկրում՝ լուրջ հարվածի տակ են հայտնվել։
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ Թրենտ համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նախաբիոտիկների ամենօրյա օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ պրոֆեսիոնալ մարզիկների իմունային համակարգի վրա: Այս մասին թհայտնել է MedicalXpress ամսագիրը։
Հայկական իրականության ձևախեղման ու Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակի խորքային պատճառները շատ են։ Բայց դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն իշխանություն-պետություն, պետություն-հասարակություն հարաբերությունները, որոնց անոմալիան սպառնում է պետականության կորստով։
Հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաշինյանի խունտայի` իշխանության հեռացման բոլոր միջոցներն այլևս օրինական են. Էդգար Ղազարյան
Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը հուլիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հացահատիկի գործարքի ռուսական մասի իրականացման առաջարկներով։
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները: