«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու․ Aysor.am

Ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ շարունակվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ են տեղի ունենում քաղաքական թիմի, Երևան քաղաքի տարածքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երբ քննարկումների փուլն ավարտվի և որոշում կայացվի, քաղաքական խորհրդի որոշման մասին մենք հրապարակային հանդես կգանք։ Իսկ մինչ այդ, տարբեր շահագրգիռ կառույցների, կողմերի վերլուծություններին ու մեկնաբանություններին խնդրում եմ արժանահավատորեն չվերաբերվել, քանի որ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին կարող է հայտարարել բացառապես կուսակցությունը»,-նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես գան՝ Տոնոյանը պատասխանեց.««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31