ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Պուտինին՝ հացահատիկի գործարքը երկարաձգելու առաջարկներով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հացահատիկի գործարքի ռուսական մասի իրականացման առաջարկներով։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Նպատակը Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի միջոցով իրականացվող ֆինանսական գործարքների համար խոչընդոտների վերացումն է, ինչը բազմիցս պնդել է Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև թույլ տալ միաժամանակ շարունակել ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով»,- ասել է Դյուժարիկը և հավելել, որ ռուսական կողմը ստացել է գլխավոր քարտուղարի նամակն ու այժմ ուսումնասիրում է այն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բացատրել է, որ հուլիսի 17-ը կլինի վերջին օրը, որից հետո միջանցքը կդադարի աշխատել, եթե հացահատիկի գործարքը չերկարաձգվի։