Երկիրը՝ սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների առջև. քննարկում. #ՈՒՂԻՂ:
Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Դատարանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում են 5165 շարժումից:
: Դժվարին պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է աջակցություն և զորակցություն ունենալը: Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է ՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում : Ես տանն եմ , ինձ հետ ամեն բան կարգին է:
Վրաստանը չի ճանաչելու Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Հարավային Օսիայի հանրաքվեի արդյունքները:
Թուրքիայի արևելքում պաշտոնապես բացվել է Ռիզե-Արդվին նոր օդանավակայանը, որտեղ առաջինը վայրէջք է կատարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը:
Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն:
Լեւոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»,– ասված է մեր հարցման պատասխանում:
Գեներալների մասնակցությամբ անվտանգության թեմայով մասնագիտական քննարկում. ՈւՂԻՂ:
Սակայն, ինչպես միշտ, այդ ամենն անում են դիլետանտորեն և զավեշտալի սխալներ անելով… Ինչպես ասում են այս դեպքում՝ ձախ ձեռքը չգիտի ինչ է անում աջ ձեռքը…
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին:
Միացյալ Արաբական Էմիրությունների բարձրագույն դաշնային խորհուրդը նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին: Այս մասին հայտնել է ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել որոշ լրատվական կայքերում սոցցանցում շրջանառվում են ոստիկանության ծառայողի համազգեստով անձանց նկարներ և տեղեկություն, ըստ որի՝ նրանք օրերս դուրս են եկել ոստիկանությունում ծառայությունից։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում։
Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատուկ հանձնարարություններով դեսպանը Հանրայինով տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ, այսպես կոչված, «անկլավների» ադրբեջանական լինելու վերաբերյալ Ադրբեջանը որևէ իրավական հիմնավորում չի ներկայացրել… Ապրի հատուկ հանձնարարություններով դեսպանը… բայց քանի դեռ հասարակությանը կրկին մեծ անակնկալ չի մատուցվել, ինձ հետաքրքիր է` իսկ Գորիս-Կապան ճանապարհի հատվածի պատկանելիության առնչությամբ ի՞նչ հիմնավորում էր ներկայացրել Ադրբեջանը, որ երկու պաշտոնատար անձ շտապեցին այն հռչակել Ադրբեջան… մեկ էլ, երբ վարչապետն ասում էր, որ կան ադրբեջանական հողեր, որ օկուպացված են մեր կողմից, ի՞նչ հողերի մասին էր խոսում…»։
#ՀԻՄԱ: Իշխան Սաղաթելյանի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում` ՈւՂԻՂ:
Ազգային պարերի ուսուցում Ֆրանսիայի հրապարակում:
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդարդարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցազրույցին՝ գրելով․ «Բանն այն է, որ այս մտքերը տվող սրանց խորհրդատուները չեն բացատրել, որ լուսանցքային թերթերին զուգահեռ գործում է վրիժառությունը, քանի որ բացակայում է արդարադատությունը։
Առնվազն 26 մարդ է զոհվել Հնդկաստանում Դելիի արևմտյան արվարձանում չորս հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով:
Ներկայացված 6 «սկզբունքները» ցածրորակ, որևէ ինտելեկտուալ, քաղաքական աշխատանք չպարունակող, «Ճ» կլասի շարադրություն են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Հայաստանը միշտ էլ պահպանել է դիվանագիտական էթիկան և շարունակում է պահպանել, և քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է դա, կոռեկտ չէ դա հրապարակել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի հինգ առաջարկներին ի պատասխան Հայաստանի առաջարկները դժվար է առաջարկ համարել։
Ձերբակալությունը, բիրտ ուժ կիրառելը խոսում է մեկ բանի մասին՝իշխանությունը ցայտնոտի մեջ է. Կոստանյան:
Հարգելի հայրենակիցներ, ըստ մաքուր օդում կախված հավաստի լուրերի, երկու օր առաջ «հայոց սպարապետ» Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի:
Ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, որ խոչընդոտվում է լրագրողի օրինական գործողությունը. Ոսկանյան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին աշխատանքային այց կիրականացնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին:
Էս մարդիկ սահմանը դարձրել են պատժի վայր. Արա Զոհրաբյան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լեհաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Չուշևին, որը խորհրդակցությունների համար Մինսկ էր հետ կանչվել 2020 թվականին:
«Նշաձողի իջեցմամբ» միայն ավելի հանդուգն եք դարձնելու Բաքվին և նորանոր խնդիրներ ստեղծելու մեր պետության ու Արցախի մեր հայրենակիցների անվտանգության համար: Ցավոք, չկա հայկական շահի ներկայացվածություն բանակցային սեղանի շուրջ, կա ադրբեջանական շահ, միջազգային հանրության հետաքրքրություններ, և թե ինչպես են պաշտոնատար անձինք մեզ համոզում, որ ելք չկա, պետք է հարմարվել: