Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Հիմնավոր կասկածի շեմը դատարանը համարեց չհաղթահարված։ Դեռ չեմ հասցրել որոշմանը ծանոթալ։ Թե քանի հոդվածով հաղթահարված չէ, դեռ չեմ կարող ասել»,-ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31