Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է տունը մոլեռանդ մաքրելու պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին

Կենցաղային քիմիկատների օգտագործումը կարող է լինել քաղցկեղի պատճառներից մեկը, ասում է Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան Յուլիա Վախաբովան։ Ըստ shantnews-ի՝  նա Lenta.ru-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է հիվանդության և ֆանատիկ մաքրման հնարավոր կապի մասին։

Բժիշկն առաջին հերթին հորդորում է ուշադիր ուսումնասիրել մաքրող միջոցների բաղադրությունը, քանի որ դրանցից մի քանիսը կարող են քաղցկեղածին նյութեր պարունակել։

Նրա խոսքով՝ կենցաղային քիմիկատները մանրակրկիտ ստուգվում են, սակայն արժե համոզվել, որ այն չի պարունակում ասբեստ, մկնդեղ, բենզոլ, բերիլիում, կադմիում և այլ վնասակար նյութեր։

Վախաբովայի խոսքով, որպեսզի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանա, օրգանիզմի վրա քիմիական նյութերի ազդեցությունը պետք է լինի կանոնավոր և երկարաժամկետ։

Ռիսկի հիմնական գործոնները նվազագույնի հասցնելու համար նա խորհուրդ է տվել խուսափել կամ նվազագույնի հասցնել կենցաղային քիմիկատների օգտագործումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31