
«Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է: Էդ սպիտակ վրանի ճիշտ տեղը, ոչ թե նախագահականի աստիճաններն են, այլ ադրբեջանական անցակետի հենց դիմացը, որտեղ նստած սպասելու է հայկական կողմից տոննաներով բարձված անհրաժեշտ ապրանքները, դեղորայքը և այլնը անձամբ ընդունելուն: Փորձեք անել քաղաքական քայլ՝ կտեսնեք արդյունքն ու ռեզոնանսը, փորձեք անել ապաքաղաքական իմիտացիա, կստանաք այն, ինչ ստացել և ստանում եք:
P.S. Դա կլինի ոչ թե արկածախնդրություն, այլ իր կողմից նկարագրված ծայրահեղ ծանր իրավիճակին համահունչ և հանդուգն լիդերերության քայլ: Պատմություն և բեկում կերտում են քաղաքական հանդգնությամբ, ոչ թե իմիտացիոն անհարմարվողականությամբ»: