Արայիկ Հարությունյանն այսօր երեկոյանը հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով:
Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»։