Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։
Կրթաթոշակ պետք է ստանան նրանք, ովքեր լավ են սովորում, ոչ թե ովքեր անապահով են. Փաշինյան
Համացանցում տարբեր տեսանյութեր են հայտնվել, որոնք ցույց են տալիս Տվերի մարզում «Embraer» ինքնաթիռի կործանման պահը:
Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ:
Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն էր։ Վեհափառը դարձավ 72 տարեկան։ Սոցցանցերում ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ իշխանությունները, սկսյալ Նիկոլ Փաշինյանից, չեն շնորհավորել Կաթողիկոսի ծննդյան տոնը:
Երեւի լսել եք Ալիեւի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին: Նա մասնավորապես, նշել է.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իտալացի երգիչ Տոտո Կուտունյոյի հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ առավոտյան, Միլանի եկեղեցիներից մեկում:
Օգոստոսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արագած զանգվածում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Կանաչ գծի երկայնքով ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Պիլա գյուղում թուրքական կողմը փորձել է ճանապարհ կառուցել, ինչը կանխվել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից:
Մեծ ամանի մեջ խառնել ջուրն ու թթխմորը, ավելացնել աղը և կրկին խառնել։ Ավելացնել ալյուրը, հունցել, ծածկել սննդի տոպրակով և սենյակային ջերմաստիճանում թողնել 30 րոպե։
«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության: Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր արարածական սահմանափակ հոգու մեջ Աստուծո անսահման էության իրական մտապատկերը կազմել, վասնզի մենք ստեղծվածներ ենք, իսկ նա` մեր ստեղծողը (Ես., Խ 18, 25, 15. Առակ., ԺԱ 23): Բայցև որոշել Աստուծո էությունը չի կարելի, զի որոշել, սահմանել նշանակում է որոշել տեսակը` ըստ սեռին և տարբերությանց, մինչդեռ Աստված չէ ենթարկվում ո՛չ սեռի և ո՛չ տեսակի, հետևաբար անսահմանելի է:
Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:
Վերքը սպիրտով մշակելու ավանդական մեթոդով մաշկը կոշտանում է և հետաձգվում է ապաքինումը, զգուշացրել է վիրաբույժ Դարիա Շայմովան։ Բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում գնահատել է վերքերի մշակման ժողովրդական մեթոդի վտանգը։
Ամերիկյան մասնավոր «Ethos Asset Management» ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերությունը հայտարարել է Թուրքիա ներդրումներ կատարելու մասին:
«Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել «Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:
Կատարվում է քննություն:
2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
Լոռու մարզում ալավերդցի 38-ամյա տղամարդը մտել է Դեբետգյուղի մի բնակչի տուն և խոշոր չափի գումար գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։
2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հաղորդում են ԿԲ-ից:
Ես շրջվում եմ` նայելու մշուշապատ հորիզոնին: Վայրագ հարյուրամյակի վերջին տարում այս բլրին կանգնած` հայացքս ուղղում եմ Արարատյան դաշտի կանաչ տարածությանը` հարյուրավոր ճակատամարտերի թատերաբեմին, որ ձգվում է թուրքական սահմանը եզերող դիտակետերից այն կողմ: Մշտապես ձյունածածկ Արարատը` «Ցավի լեռը», աշտարակի պես վեր է խոյանում դաշտի վրա, իսկ ճանապարհներն ու գետերը ոլորվելով կորչում են հեռվում` մեր տեսողության սահմաններից դուրս:
Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, պետք է հանձնեն հավաստագրման քննություն ու ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզում անցկացած խորհրդակցության ընթացքում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։