Անվանվել են ուղեղի համար վնասակար ամենօրյա սովորությունները
Նյարդաբան Էմիլի Մակդոնալդը թվարկել է ամենօրյա երեք վատ սովորություններ, որոնք խանգարում են ուղեղին արդյունավետ աշխատել օրվա ընթացքում և հանգեցնում վաղ ծերացման: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Մակդոնալդն անվանել է ուղեղի համար կործանարար առաջին սովորությունը՝ արթնանալուց անմիջապես հետո հեռախոսը ստուգելը: Նա բացատրել է, որ երբ դուք արթնանում եք, ուղեղը սկսում է արտադրել ալֆա ալիքներ, որոնք օգնում են ընդհանուր մտավոր համակարգմանը, հանգստությանը, զգոնությանը և սովորելուն: Այս պահին, շարունակել է նյարդաբանը, մարդը հատկապես ընկալունակ է ցանկացած տեղեկատվության նկատմամբ, ինչի պատճառով էլ խորհուրդ չի տրվում արթնանալուց հետո առաջինը նորություններ կարդալ կամ սոցցանցերով պտտվել։
«Դա նվազեցնում է դոֆամինի մակարդակը ողջ օրվա ընթացքում, քանի որ մենք անընդհատ ստուգում ենք մեր հեռախոսները», – ըստ shantnews-ի՝ ասաց Մակդոնալդը:
Առավոտյան ուղեղի զգայունությամբ պայմանավորված՝է նյարդաբանը խորհուրդ է տվել այդ պահին զերծ մնալ ինքնաքննադատությունից և ուրիշների հետ համեմատվելուց։ Նրա կարծիքով՝ բացասական մտքերը արթնանալուց հետո առաջին րոպեներին արագ ներծծվում են, այնուհետև օրվա ընթացքում բազմիցս վերարտադրվում՝ ազդելով տրամադրության և գործողությունների վրա։
Ուղեղի համար երրորդ վատ սովորությունը, ըստ Մակդոնալդի, սերն է արագ սննդի և մշակված այլ մթերքների նկատմամբ։ Մասնագետն ասել է, որ նման սննդակարգն արագացնում է ուղեղի ծերացումը և ընդհանրապես նվազեցնում ճանաչողական կարողությունները։