Որքա՞ն սիրիացի է ստացել Թուրքիայի քաղաքացիություն
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պլանավորման և բյուջետային հանձնաժողովում հրապարակել է Թուրքիայի քաղաքացիության ստացած սիրիացիների թվի մասին տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը նշել է, որ 2023 թվականի նոյեմբերի դրությամբ Թուրքիայի քաղաքացիության ստացած սիրիացիների թիվը կազմում է շուրջ 237․995, իսկ 18 տարին լրացած Սիրիայի քաղաքացիների թիվը՝ 156․987։
Անդրադառնալով նաև փետրվարի 6-ին Քահրամանմարաշում (պատմ․Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, նախարարը նշել է, որ աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 50․000 մարդ, վիավորվել 107․000-ից ավելի քաղաքացի։
Նա նաև հաղորդել է, որ սեպտեմբերի 20-ից սկսած վրաններում մնացող քաղաքացիներ չկան։