Բաժիններ՝

Վրաստանի նախագահն առանց կառավարության թույլտվության Ֆրանսիա է մեկնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին, որը կանցկացվի նոյեմբերի 10-11-ը, հայտնում է Грузия News-ը։

Զուրաբիշվիլին կմասնակցի «Մուլտիճգնաժամից մինչև մուլտիկոնֆլիկտ. ինչպես կոտրել արատավոր շրջանակը» պանելային քննարկմանը։

Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությունից ճանապարհորդելու թույլտվություն չի խնդրել։

Կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Զուրաբիշվիլիի այցը։ Բոլորովին վերջերս իշխող կուսակցությունը փորձեց իմփիչմենթի ենթարկել նախագահին հենց առանց կառավարության համաձայնության ճանապարհորդությունների պատճառով։

Մինչդեռ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն Փարիզում է, ով նույնպես մասնակցելու է Խաղաղության ֆորումին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930