Թուրքիայում ոստիկանությունը այսօր մի շարք ստուգայցեր է իրականացրել երեկ Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սամպդորիան»:
Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մոտ ժամանակներս հրաժարական ներկայացնել երկրում քաղաքական գործընթացի ձախողման պատճառով:
Թուրքիայի հարավում՝ զբոսաշրջային Կեմեր քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 190 ռուս զբոսաշրջիկ, հայտնում է BGN News-ը:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրի խաղում «Արարատը» սեփական հարկի տակ հանդիպումն անցկացրեց, ոչ թե «Հրազդանում», այլ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Այս տարի նույնպես Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը օժանդակում է փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունների։ Վերջին օրերին պայմանագրեր ստորագրվեցին այն հայկական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացրած ծրագրերը հավանության են արժանացել։
Լուի Վան Գալին պարզապես անհրաժեշտ է տաղանդավոր գերմանացին: Մանկունյանցիները «Բավարիային» նոր հարցում են ուղարկել` մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլլերի համար առաջարկելով 85 մլն եվրո:
Սլովակիայի իշխանությունները հաստատել են երկրի արևմուտքում՝ Չերվեննի Կամեն կոչվող բնակավայրի մերձակայքում, երկու ինքնաթիռի բախման լուրը, հայտնում է LifeNews-ը: Առայժմ պաշտոնապես հաղորդվում է 7 զոհի մասին:
Կենդանին հայտնաբերվել էր մի քանի շաբաթ առաջ Գազայի հատվածում՝ ափից քիչ հեռու, որտեղ զորավարժություններ էր անցկացնում ՀԱՄԱՍ շարժման ծովային հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումը:
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Փարիզի գիտության ու արդյունաբերության թանգարանային համալիրում, կրակը տարածվել է շինության 6 հարկերում, հայտնում է Figaro թերթը:
Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին՝ մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի` «Էյր Արմենիա» ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց հաղթահարելու ստեղծված իրավիճակը և խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով:
Շուրջ 2 տարի է Երևանի թ.27 դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետև նախկին տնօրենը դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով և Երևանի քաղաքապետի հրամանով ազատվել աշխատանքից: Շատ անհասկանալի հիմնավորմամբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվեց համապատասխան կարգի խախտմամբ՝ 8 ամիս հետո, 2014թ. օգոստոսի 1-ին, որին որպես թեկնածու մասնակցեց նաև սույն անձը, որի դատվածությունը դեռևս մարված չէր և դպրոցի կառավարման խորհուրդը պարզապես չպետք է վերցներ փաստաթղթերը:
Մոտ ժամանակները լոնդոնցիների ղեկավարությունը կորոշի, թե արդյո՞ք այդքան անհրաժեշտ է իրենց «Էվերթոնի» պաշտպանը:
Վրաստանի Զինված ուժերին ու ՆԳՆ սահմանների պահպանության բաժնին նյութատեխնիկական միջոցները փոխանցվել են թուրքական կողմի հետ 2004 ու 2007 թվականներին կնքված պայմանագրի շրջանակում:
Թուրքական ԿԲԳ-ն հատուկ մարդկանց ուղարկեց, որպեսզի ներկայանան որպես հայեր, մտնեն հայ համայնք, ազդեցություն ունենան
«Շախտյորում» իմ հիմնական խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում:
«Սպարտակ» և «Ամկար» ֆուտբոլային ակումբների պաշտոնական կայքերը հայտնել են, որ Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական: Ակումբների հետ ոչ մի խնդիր չի ծագել և ֆուտբոլիստները հանգիստ կարող են միանալ թիմին:
«Չելսիի» ավագ Ջոն Տերին կարող է հայտնվել «Ֆեներբախչեում», ով արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ ավագի փոխարինմանը և վետերանին առաջարկել է պայմանագիր` տարեկան 3.5 մլն եվրո վճարով:
Չնայած այն փաստին, որ շատերը կարծում են, թե ձմերուկն իր մեջ միայն ջուր և շաքար է պարունակում, այն իրականում համարվում է սննդարար ուտելիք, որն ունի հսկայական քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ:
Նվերը պետք է տուփով լինի, որը կարող է փաթեթավորված լինել գեղեցիկ թղթով եւ կապված ժապավենով: Համաձայն էթիկետի` նվեր ստացողը պետք է բացի նվերի տուփը, չափավոր հիացմունք արտահայտի եւ շնորհակալություն հայտնի, ապա նվերը նորից տեղավորի տուփի մեջ:
Տրանսֆերտային շուկայի ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 583 մլրդ դոլար։ Այդ գումարի 22%-ը (մոտ 131 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։
Կանայք միմյանց հետ խոսում են այնպես, ինչպես տղամարդը՝ տղամարդու: Բայց կանայք միշտ ուշադրություն են դարձնում մանրուքների վրա:
Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն ու հայտարարել, որ Խարիյալ անունով թութակը իրեն մշտապես վիրավորում է, երբ ինքն անցնում է թութակի տիրոջ` իր խորթ տղայի տան մոտով:
«Տրանսֆերի գինը բարձր չի լինի: Իհարկե, Զլատանի աշխատավարձը շատ բարձր է, իսկ նրա հաջորդ ակումբը դժվար թե կարողանա նրան վաճառել»,- Daily Mail-ին հաղորդել է աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակին:
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը:
Հրավիրված զեկուցումով հանդես եկավ Վ․ Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի դափնեկիր, Հայկական աստղագիտական ընկերության անդամ, աշխարհահռչակ գիտնական Բրենթ Թալին։
Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել աղեստամոքսային գանգատներով անձինք, ովքեր վերադարձել են Սևանից: Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին ծննդյան տարեդարձ նշելու կապակցությամբ Սևանալճի շրջակայքում գտնվող հանգստյան տներից մեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է 24 անձ: Վերադառնալիս, օգոստոսի 17-ին, նրանցից 8-ի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխում, լուծ, որոնք դիմել են բժշկական օգնության:
1983 թվականին ծնված Արմեն Վարդանի Մելքոնյանը տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ: Հիվանդությունն ի հայտ է եկել դեռ զինվորական ծառայության ընթացքում: Մրսել է և անտարբեր գտնվել իր անձի նկատմամբ:
Խորվաթը պայմանագիր է ստորագրել «Ռեալի» հետ` 6 տարի ժամկետով: Բժշկական հետազոտությունից հետո ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի չորեքշաբթի առավոտյան, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին: