Բաժիններ՝

Նյու Յորքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են

Նյու Յորքի ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝ կապված Բրյուսելի ահաբեկչությունների հետ, տեղեկացնում է CBS New York-ը:

Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները փողոցներում ու մետրոյում: Ուժեղացվում է նաև հսկողությունը օդանավակայանում:

Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին: Իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Բելգիայի վարչապետը պայթյուններն անվանել է ահաբեկչություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031