Բաժիններ՝

Բրյուսելի կենտրոնում հայտնվել են բանակային ստորաբաժանումներ և զրատեխնիկա

Բրյուսելի կենտրոնում հայտնվել են բանակային ստորաբաժանումներ եւ զրատեխնիկա: Լուա փողոցում գտնվող կառավարական թաղամասը, եվրաթաղամասը, որտեղ տեղակայված են ԵՄ-ի պաշտոնական հաստատությունները, շրջափակված են ոստիկաններով եւ բանակային զրահամեքենաներով:

Ոստիկանությունը փշալարերով շարժական արգելափակոցներ է ծավալել: Ոստիկանները եւ զինծառայողները չեն պատասխանում հարցերին, հրաժարվում են մամուլի հետ բոլոր շփումներից: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌՏԲՖ հեռուստաալիքը, Բելգիայի մայրաքաղաքում կարգուկանոնն ապահովելու համար գործի են դրվել ավելի քան հազար զինվորականներ: Աչքի է զարնում զինվորականների տարբեր հանդերձանքը. մայրաքաղաքում գործի են դրվել տարբեր ստորաբաժանումներ: Զինվորականների մի մասը կրում է պաշտպանիչ հանդերձանք, զրահաբաճկոններ, մյուսները՝ միայն համազգեստ:

Քաղաքում տրանսպորտի երթեւեկությունը զգալի չափով կաթվածահար վիճակում է, մետրոն փակ է:

Ահաբեկչական գործողությունները Բելգիայի մայրաքաղաքում իրականացվել են մարտի 22-ի առավոտյան: Երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում, այնուհետեւ եւս մեկը՝ մետրոյում: Պայթյունների զոհ Է դարձել առնվազն 34 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս