
Բելգիայում տարհանում է իրականացվել Տիանժի ատոմային էլեկտրակայանում

Բելգիայում տարհանում է իրականացվել Տիանժի ատոմային էլեկտրակայանում: Այդ մասին հաղորդում է HLN տեղական թերթի կայքում: Տարհանումը կապված է արդյոք մարտի 22-ի առավոտյան երկրում կատարված ահաբեկչական գործողությունների հետ, թե պլանավորված է, հասկանալի չէ:
Տիանժի ատոմային էլեկտրակայանը Բելգիայի խոշորագույն ատոմակայաններից մեկն է, որը գտնվում է երկրի արեւելքի Լիեժի նահանգում:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 150-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: