Բրյուսելում պայթյուն կազմակերպած ահաբեկիչը ներկայացել է որպես «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ
Բրյուսելի մետրոյում պայթյուն կազմակերպած ահաբեկիչ Խալիդ Բաքրաուին կեղծ փաստաթղթերով ներկայացել է որպես Իտալիայի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ՝ մարոկոյացի Իբրահիմ Մաառուֆի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահապարտ-ահաբեկիչը կեղծ փաստաթղթերն օգտագործել է, որպեսզի բնակարան վարձի մետրյի կայարանի մոտ, որտեղ մարտի 22-ին ահաբեկչական գործողություն կատարվեց: Մաառուֆին «Ինտերի» կազմում հանդես է եկել 2006-ից մինչեւ 2009 թվականը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուններ որոտացին Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքի սրահում, իսկ մեկ ժամ անց՝ եւս մեկ պայթյուն եվրաթաղամասում՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ոստիկանությունը գտել է մնացորդները եւ նույնականացրել այդ պայթյունները կատարած երեք մահապարտների ինքնությունը: Նրանք բոլորը բրյուսելյան ահաբեկչական խմբի անդամներ են, խումբ, որը կապված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Վերջին տվյալներով՝ պայթյունների հետեւանքով զոհվել Է 35 մարդ՝ չհաշված մահապար տներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: