Բաժիններ՝

Հայտնի է դարձել Ջոն Քերիի՝ Մոսկվա տարած պորտֆելի պարունակությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պորտֆելում, որը եղել է նրա հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ, եղել են բանակցությունների փաստաթղթեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Այնտեղ եղել են պարզապես Լավրովի և Պուտինի հետ բանակցությունների փաստաթղթերը»,- ասել է Ռյաբկովը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն:
ԱՄՆ պետքարտուղարի հետ Կրեմլում զրույցն սկսելուց առաջ Պուտինը ուշադրություն էր դարձրել այն բանին, որ Քերին անձամբ է դուրս բերել ինքնաթիռից իր թղթապայուսակը ու կատակով ասել էր, թե Քերին իր հետ փող է բերել «Ռուսաստանի հետ կարևոր հարցերի շուրջ» բանակցելու համար:

«Այսօր, երբ տեսա, թե ինչպես եք իջնում ինքնաթիռից ու տանում ձեր իրերը, մի քիչ նեղսրտեցի: Մի կողմից՝ դա շատ ժողովրդավարական քայլ է, մյուս կողմի՝ մտածում եմ՝ ԱՄՆ-ի գործերը մի՞թե այդքան վատ են, որ ոչ ոք չի կարող օգնել պետքարտուղարին դուրս բերել ճամպրուկը»,- ասել էր Պուտինը կատակով:

Քերին խոստացել էր Պուտինին ցուցադրել իր պորտֆելի պարունակությունը նրա հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:

«Դա գաղտնիք է: Միայն նախագահ Պուտինն ու ես գիտենք, թե ինչ է այդտեղ»,- ասել էր Քերին բանակցություններից հետո:

Հիշեցնենք, որ Քերին Մոսկվա էր այցելել անցած շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս