Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
Ապրիլի 2-ին` Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գեղարքունիքի թեմ կտեղափոխվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը:
Սրբազան մասունքը նախ կտարվի Գավառ քաղաքի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցի, այնուհետև հոգևորականաց դասի և ժողովրդի թափորով ժամը 10:30-ին կտեղափոխվի Ս. Կարապետ եկեղեցի, որտեղ կմատուցվի Ս. Պատարագ:
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, կկատարվի Անդաստանի արարողություն, որի ժամանակ մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Տեղի կունենա նաև մատաղի օրհնություն:
Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ը, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա ստանալու մասունքից ճառագող օրհնությունը: