Ժողովրդավարական Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը խորհրդարանը ցրելու հրաման է արձակել
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը հրաման է ստորագրել երկրի խորհրդարանի երկու պալատները ցրելու ու հունիսի 26-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Իսպանիայի թագավորական պալատին:
Ներկայում փաստաթուղթը պետք է հրապարակվի պաշտոնական կառավարական տեղեկատուում:
Նախկինում նման հրամաններ ստորագրում էր Իսպանիայի վարչապետը, սակայն ներկայում թագավորության կառավարությունը ունի ժամանակավոր կարգավիճակ և չունի համապատասխան լիազորություններ: Նման իրավիճակ առաջին անգամ է տեղի ունենում ժողովրդավարական Իսպանիայի պատմության մեջ:
Փորձագետների տեղեկություններով՝ նոր ընտրությունները չեն փոխի երկրի խորհրդարանում ուժերի դասավորությունը:
Դա նշանակում է, որ կուսակցությունները ավելի շատ ջանքեր պետք է գործադրեն կառավարություն ձևավորելու ուղղությամբ և խուսափեն քաղաքական փակուղում հայտնվելուց: