Հարությունը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցի է ոչնչացրել. «Հայկական Ժամանակ»

Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, ականանետի նշանառու 20-ամյա Հարություն Բադալյանը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցիների է ոչնչացրել։ Մեր հանդիպման ընթացքում նա պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում թշնամին սկսել է հյուսիսային հատվածում (Թալիշ) գտնվող առաջնագիծը երկու ժամ ականանետներով ռմբակոծել, որից հետո մոտ 10 հոգով ներխուժել են։

«ժամը 05:00-ի սահմաններում արդեն մտան դիրք։ Ես տեսա, որ կուտակումներ կան դիրքի մոտակայքում, միանգամից զեկուցեցի, դիրքն անցավ շրջանաձեւ պաշտպանության։ Արդեն նրանք մտել էին դիրք, նռնակ նետեցին, ոտքից վիրավորվեցի, ընկա, հետո ուժ գտա իմ մեջ, նորից վեր կացա։ Վեր կացա, նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին, միանգամից վազեցի այդ ուղղությամբ, հրաձգային զենքով մեկին խփեցի, մյուսը վախեցավ, փախավ, նրան էլ հենց փախչելու ժամանակ խփեցի։ Մնացածը փախչում էին որտեղից որ եկել էին։ Այդ ժամանակ դիրքի ավագի օգնությամբ նռնակ նետեցի, մեկն էլ ոչնչացվեց, ու մնացածը փախան դիրքերից, ես հետեւներից ընկա, բայց արդեն ոտքիս ցավին չդիմացա, ընկա գետնին եւ սկսեցի պառկած դիրքից կրակել, որպեսզի չգան իրենց դիակները փորձեն տանեն կամ նորից վնաս տան։ Մոտավորապես 10 րոպե հետո ինձ արդեն իջեցրել են հոսպիտալ»,–պատմեց հերոսը։

Բադալյանը, նկարագրելով դիրքեր ներխուժած ադրբեջանցիներին, ասաց, որ նրանք հիմնականում պայմանագրային զինծառայողներ էին. «Չափսերով լավ մեծ էին ու այդ ընթացքում վիրավորվածները գոռում էին, դա մեզ ավելի էր ուժ տալիս»,– ասաց նա։ Հարություն Բադալյանը նշեց, որ հարձակումն անսպասելի էր եւ թեեւ չնչին վախեցել են, բայց չեն խաոնվել ու ճիշտ են գործել։ «Արկակոծում եղել է, բայց այդ քանակությամբ, նման տրամաչափի զենքերով չի եղել։ Մենք չէինք նայում արկակոծմանը, նկատեցի կուտակումները եւ միանգամից զեկուցեցի»,– մեզ հետ զրույցում ոգեւորությամբ պատմեց ականանետի նշանառու Հարության Բադալյանը։

Նա ծնողներից գաղտնի է պահել, որ 17 ամիս աոաջնագծում է ծառայել՝ ասելով, թե երրորդ գծում է. «Ծնողներս որ իմանային՝ կանհանգստանային, ղրանից ես էլ կանհանգստանայի ու նորմալ չէի ծառայի։ Ես արդեն հոսպիտալում եմ եղել, երբ խոսել եմ ծնողներիս հետ, էլի չէի ուզում ասել, որ վիրավորվել եմ, զանգահարեցի, ասեցի՝ թեթեւ քերծվածք եմ ստացել, բայց դե եկան տեսան»,–պատմեց 20-ամյա զինծառայողը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս