«Եթե ԱԺ պատգամավորը 5 տարի շարունակ ԱԺ ամբիոնից ձայն չի հանում՝ դա ավելի կոպիտ վիրավորանք է». Զարուհի Փոստանջյան
«Միայն վիրավորելը չէ, որ խնդիր է. եթե մարդը 5 տարի, լինելով պատգամավոր, ԱԺ ամբիոնից ձայն չի հանել, հայտարարությունով հանդես չի եկել, դա իմ կարծիքով՝ ավելի կոպիտ վիրավորանք է: Այսինքն՝ ժողովրդի ներկայացուցիչը եթե ձայն չի հանում, դա նույնպես վիրավորանք է»,- այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների կազմակերպած բողոքի ակցիային ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
168.am-ի հարցին՝ ինքը վիրավորանք լսե՞լ է, նա պատասխանեց. «Որ այդ խմբակի ներկայացուցիչների կողմից հայհոյանքներ եղել են և կլինեն, ես չեմ ժխտում: Տվյալ դեպքում՝ կարդացել եմ, հայհոյանքի մասով դրա մասնագետը չեմ, որ մեկնաբանեմ, բայց որ վիրավորանք եղել է, ես այդպես եմ կարծում»:
Պատգամավորը հավելեց, որ հայհոյանքը քրեորեն հետապնդելի արարք է. «Այսինքն՝ դու եթե հասարակական կարգը խախտում ես, դա խուլիգանություն է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: