Բաժիններ՝

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Մոսկվայից. Դավութօղլու

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Մոսկվայից, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Թուրքիան ավելի վաղ ձեռնարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու փորձեր, սակայն դրանք բոլորն էլ մերժվել են Մոսկվայի կողմից:

«Մենք, ինչպես նախկինում, հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման օգտին, սակայն, դրա հետ միասին, Անկարան նույնպես մտադիր է պաշտպանել իր օդային տիրույթը»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29