Բաժիններ՝

Ալիևն ու Ռոուհանին մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հանդիպման արդյունքներով՝ ստորագրվել է 11 փաստաթուղթ:
Իրանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված փաստաղթերը ներառում են՝ Համաձայնագիր արտակարգ իրավիճակների հետևանքների ոչնչացման ու կանխարգելման վերաբերյալ, Համաձայնագիր մաքսային հարցերում փոխադարձ ադմինիստրատիվ օգնության մասին, Համաձայնագիր անասնաբուժության ու կենդանիների առողջության մասին, շրջանակային Համաձայնագիր էլեկտրաէներգիայի վաճառքի մասին, շրջանակային Համաձայնագիր երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհների միավորման մասին, Համաձայնագիր Աստարա (Իրան)- Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտի վերաբերյալ, Համաձայնագիր Իրանի ու Ադրբեջանի միջև ընտանիքի ու կանանց հարցերի վերաբերյալ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29